-
Վանի չորս կողմերում հայերից մնացած կոթողները, որոնց մեծ մասը 9-րդ դարի եկեղեցի է, անխնամ մնալու հետևանքով անհետացման վտանգի առաջ են հայտնվել՝ գրել է թուրքական «Վան» թերթի հոդվածագիր Օմեր Ֆարուք Թոքթաշը։
-
«Օրինաց երկիր» կուսակցությունն այսօր ժ. 14:00 դիմում կներկայացնի վարչական դատարան գազի և էլեկտրաէներգիայի գործող սակագները վերանայելու համար:
-
Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկևիչսի հրավերով հունիսի 26-27-ին ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը կմեկնի Ռիգա, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները Լատվիայի օրենսդիր և գործադիր իշխանությունների բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
-
ՈՒկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն կոչ է արել եկեղեցականներին միանալ իր նախաձեռնած հաշտեցման ծրագրի իրականացմանը Դոնեցկի և Լուգանսկի մարզերում:
-
ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Բրյուսելում ելույթ է ունեցել Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերին մասնակցող երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ի անդամ և Աֆղանստանում անվտանգության աջակցության միջազգային ուժերը ներկայացնող երկրների ԱԳ նախարարներ:
-
Այսօր կառավարության նիստի ժամանակ Հովիկ Աբրահամյանին դուր չեկավ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի «շատախոսությունը»:
-
Միջազգային հանրության կողմից հետևողական ջանքեր են գործադրվել Աֆղանստանում անվտանգության և կայունության հաստատման համար, և այժմ, երբ երկրում անվտանգության ապահովման գործառույթը փոխանցվել է Աֆղանստանի անվտանգության ազգային ուժերին, կարևոր է նրանց համապատասխան օգնության ցուցաբերումը իրենց առաքելությունն արդյունավետ իրականացնելու համար:
-
Եթե Ռուսաստանը հասկանա, որ ՈՒկրաինայի, Վրաստանի և Մոլդովայի` ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագրերը բացասական հետևանքներ կունենան ԱՊՀ ազատ առևտրի գոտու վրա, պաշտպանական միջոցներ կձեռնարկվեն ԱՀԿ կանոնների համաձայն: Այս մասին հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
-
Հյուսիսատլանտյան դաշինքը վերջնականապես հստակեցնում է իր դիրքորոշումը Վրաստանի հանդեպ` սեպտեմբերին մեկնարկող հերթական գագաթնաժողովից մոտ երեք ամիս առաջ հայտարարելով, որ այս անգամ էլ Թբիլիսին ՆԱՏՕ-ին անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստանա:
-
ՈՒկրաինայում սկսվել է գերիների փոխանակումը երկրի զինված ուժերի և ռուսամետ անջատողականների միջև:
ՈՒկրաինայի պաշտպանության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Միխայիլ Կովալը լրագրողներին հայտնել է, որ արդեն հաջողվել է փոխանակել մեկ տասնյակից ավելի գերիների, նրանց թիվը փոփոխվում է ամեն րոպե: